Ամաչելու պատճառ չունեմ. Նազիկ Ավդալյան
Հասարակություն
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, հայ ազգի մեծ պարծանք Նազիկ Ավդալյանը թեև որոշ ժամանակ է ինչ հեռացել է մեծ սպորտից, սակայն, ինչպես ինքն է ասում՝ մեծ ցանկություն ունի կրկին վերադառնալու սպորտի աշխարհ. «Դեռ կան հանգամանքներ, որոնք անտեսել չի լինի»,–ասաց Նազիկը՝ նշելով, որ իր առողջականն այժմ շատ լավ է։ Նշենք, որ Նազիկը նոյեմբերին արդեն մայր է դառնալու։ «Սեռը չենք ցանկացել իմանալ, հետևաբար նաև անուն դեռ չենք որոշել։ Մեզ համար կարևորը մեր բալիկի առողջությունն է»,–ասաց նա։ Այս անգամ Slaq.am–ի բլից հարցերին պատասխանում է Նազիկ Ավդալյանը։
-Երկու բառով բնութագրեք ձեզ:
–Չհանձնվող, ռոմանտիկ, նրբազգաց։
-Եթե ոչ սպորտսմենուհի, ապա ի՞նչ:
–Նկարչուհի, գուցե բալետմայստեր։ Եթե սպորտի բնագավառում չլինեի, ապա հաստատ արվեստի բնագառաում կլինեի։
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
–Ամուսնուս։
–Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):
—Այո խենթությունների պատրաստ եմ՝ խենթ նպատակներս իրականացնելու համար։
-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
–Չհանձնվող ու ռոմանտիկ տիկին։
–Մենակ մնում ե՞ք դուք Ձեր հետ:
–Այո, կարծում եմ բոլորի կյանքում էլ լինում են պահեր, երբ միայնակ են մնում իրենց հետ, և անգամ զրուցում սեփական «Ես»–ի հետ։
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:
–Այո, անպատասխան հարցերս ուղղված են Աստծուն։
-Ի՞նչ չէիք անի երբեք:
–Չէի կրոնափոխվի։
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
–Ամեն ինչի՝ բացի կրունափոխվելուց։
-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:
–Ես չեմ վախենում ոչ ոքից, երբեք չեմ արել մի բան, որի համար ամաչեմ։ Ապրել եմ միշտ բաց երեսով, ուստի ամաչելու պատճառ բարեբախտաբար չունեմ։
-Եթե ունենայիք հնարավորություն...
–Սաֆարովին և մարդանման այլ կենդանիներին կվառեի...
–Եթե նորից ծնվեիք ինչպես կապրեիք:
–Ավելի վառ գույներով կապրեի։
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
–Ամառ։
– Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
–Նախընտրում եմ միստիկ և դետեկտիվ ժանրը։
- Սիրելի ուտեստը...
–Սուշի եմ շատ սիրում։
–Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
–Կաղոթեի։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան