Կենտրոնական բանկի նախագահի աչքի առջև վրաերթի է ենթարկվել իր վարորդը
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 18-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 22:00-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց «ВАЗ 21 214» մակնիշի՝ 71 ՍՕ 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 49-ամյա Հենրիկ Փիլոյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածին նաև օգնել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քանի որ ըստ տեղեկությունների՝ նա Ջավադյանի ծառայողական ավտոմեքենայից իջել է և երբ փողոցն անցել է, որպեսզի իր «շեֆի» համար ծխախոտ գնի, տեղի է ունեցել վրաերթը:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ երբ նա բերվել է հիվանդանոց, գտնվում էր ոչ սթափ վիճակում և ներկայանում էր որպես ՀՀ գլխավոր դատախազի ազգական:
Պարզվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ նա ոչ մի ազգակցական կապ չունի և աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկի նախագահ Ա. Ջավադյանի վարորդ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան