Գտնվել է շուրջ 10 օր փնտրվող 21-ամյա աղջիկը
Հայաստան
Ժամեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում ոստիկանները գտել են արդեն տաս օր փնտրվող 21-ամյա Անուշ Բունիաթյանին: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում հայտնեց Անուշի ընկերուհին՝ Շուշան Թադևոսյանը:
Վերջինս նշեց, որ ողջ օրվա ընթացքում իրեն զանգահարել են մտահոգ քաղաքացիներ, ովքեր տեղյակ էին պահել, որ Անուշին նկատել են համալիրի տարածքում:
«Ես քաղաքացիների զանգերի մասին տեղյակ պահեցի ոստիկանությանը, հուշել եմ, թե մոտավորապես ինչ կարելի է անել, քանի որ իրենք տաս օր ոչինչ չէին անում: Այս պահին կարող եմ ասել, որ Անուշը ողջ և առողջ է, բարեկամները և ոստիկանությունը համալիրի տարածքում են»,- ասաց Շուշանը:
Առավել մանրամասն տեղեկությունները հայտնի կլինեն այն բանից հետո, երբ Անուշը ինքը բացատրություններ կտա իր անհայտացման հանգամանքի հետ կապված:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013-ի հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս էր եկել և անհայտ կորել:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից