Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Էս ո՞ւր, հոպլո՛

Վերլուծական

Գեներալներ Մանվել Գրիգորյան-Սեյրան Սարոյան զույգի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումն արդեն երկրորդն օրն էր՝ ընթանում էր արտակարգ ռեժիմով:

Ճիշտ է, գեներալներին անպարտաճանաչ պատգամավոր անվանել չի կարելի՝ երկուսն էլ երևի թե հազվագյուտ բացակայություններ են գրանցել իրենց հաշվեկշռում, բայց այն, որ հնարավոր էր ամենաանկարգ, ամենաանպարտաճանաչ պատգամավորներին ստիպել մինչև օրվա վերջ «լռվել» ԱԺ-ում, գրեթե ֆանտաստիկայի շարքից էր: Բայց արի ու տես, որ այն, ինչ հաջողվեց երկրապահներին պատերազմի օրերին, իրենց «չուլուչփլաղ» հալին հաղթել թվապես ու տեխնիկապես գերազանցող թշնամուն, հաջողվեց նաև այս օրինագիծը ներկայացնողներին: Իսկ թե ինչպես, դա արդեն այլ թեմա է:

- Էս ո՞ւր, հոպլո՛,- բացականչեց դահլիճից դուրս եկող ու հեռացող Ռուբեն Հակոբյանի դեմ դուրս եկած Սեյրան Սարոյանը: Գեներալներն օրինագծի քննարկումից մի կես ժամ շուտ շտապում էին դահլիճ՝ ճանապարհին կազմակերպչական կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելով:

- Յա՜, չեղավ, հոպլո՛,- երկրորդեց գեներալ Սեյրանը՝ հաջորդ «դասը» զիջելով ընկերոջը:

Մանվել Գրիգորյանն արդեն առանց բացականչությունների՝ բանակցությունների մեջ մտավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի հետ, ընդունեց բացատրությունները, որից հետո «կտրած» ճանապարհը բացեց.

- Լա՛վ, տե՛ս, գնա՛, բայց որ 20 րոպեից ըլնես,- ըստ երևույթին զուգարան գնացող պատգամավորին թույլտվություն շնորհեց գեներալը:

Գեներալներն էլի մի քանի քայլ արեցին դեպի դահլիճ:

- Յա՜, էս ո՞ւր, նխշուննե՜ր,- այս անգամ Սեյրան Սարոյանի «զոհերը» ՀՀԿ–ական կանայք էին: Տիկնայք էլ նույն բախտին արժանացան, ինչ ընդդիմադիր պատգամավորը՝ բացատրություններ, նախազգուշացում…

- Պարոն գեներա՛լ, կարո՞ղ է Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրեն, որ բոլոր նիստերն էս ձևով կազմակերպեք:

- Դե բա, կռվից թռան՝ հիմի էլ թռնե՞ն, ըտենց ո՞նց կլնի, - ժպտում է պատգամավոր Սարոյանը:

Օրինագծի երկրորդ ընթերցումը ևս անցնում է բարձր մակարդակով, ընդունվում՝ «բարձրագույն»: Գեներալիտետին մինչև դահլիճ ուղեկցող, հետո էլ դահլիճից դիմավորող «սվիտան» քվեարկությունների ժամանակ հենց հերթը հասնում է «Երկրապահին», թափով ոտքի է ելնում և հոտընկայս դիմավորում շեֆերի օրինագիծը՝ իհարկե, առանց «չեստ տալու»: Կողմ՝ 97, զրո դեմ, զրո ձեռնպահ:

Բացատրական աշխատանքներից զատ, Սեյրան Սարոյանը նաև, այսպես ասած, «քֆուր էր դրել» գործընկեր-պատգամավորների վրա՝ Նահապետ Գևորգյանին (Նովո) նախազգուշացնելուց հետո հետևից վրադիր գոռալով՝ «ով չգա՝ Ալիև ա»:

- Սամո՞, բա հիմի դու ո՞նց ես լրատվությանը բացատրելու, որ չես քվեարկել,- արդեն քվեարկությունից հետո ուշացած Սամվել Ալեքսանյանի «ականջներն էր քաշում» գեներալ Մանվել Գրիգորյանը:

Արդեն երկու ժամ հետո քվեարկությանը չմասնակցածների ամբողջական ցուցակը դրված էր խորհրդարանի կայքում՝ Սամվել Ալեքսանյան, Արկադի Համբարձումյան, Դավիթ Հարությունյան, Արտակ Սարգսյան, Արթուր Ստեփանյան, Ռուբեն Սադոյան, Արայիկ Գրիգորյան, Մելիք Մանուկյան, Գագիկ Ծառուկյան, Էդմոն Մարուքյան, Կարեն Կարապետյան, Արման Սահակյան, Մուշեղ Պետոյան, Վահե Հակոբյան, Աշոտ Արսենյան, Կարեն Ավագյան, Սուքիաս Ավետիսյան, Մարտին Սարգսյան, Համլետ Հարությունյան, Նաիրա Կարապետյան, Արմեն Մխիթարյան, Վարդան Օսկանյան, Վահե Հովհաննիսյան, Էլինար Վարդանյան, Ռուբեն Գևորգյան, Վահան Բաբայան, Տիգրան Ուրիխանյան, Ռուստամ Գասպարյան, Հարություն Ղարագյոզյան, Արագած Ախոյան, Տիգրան Ստեփանյան, Գրիգոր Գրիգորյան, Բազմասեր Առաքելյան, Արա Արամյան, Հրանտ Բագրատյան, Վահան Հովհաննիսյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան, Թևան Պողոսյան, Խաչատուր Քոքոբելյան, Ալեքսանդր Արզումանյան, Իշխան Խաչատրյան, որոնց մի մասն ուղղակի բացակա էր այսօր, մի մասը՝ պարզապես «ուշացել էր ճակատամարտից»: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանի դիմաց ևս գրանցված էր՝ «չի քվեարկել», այսինքն՝ մարդն այդ օրը եկել էր խորհրդարան, գրանցվել, բայց քվեարկությանը չէր մասնակցել՝ դիտավորյալ, թե չկանխամտածված՝ գիտի ինքը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված