45 հազար ֆունտ ստեռլինգը և 45 հազար դրամը
Հայկական Մամուլ
Մեծ Բրիտանիայում, ըստ բաց աղբյուրների, մեկ կալանավորի պահելու համար տարեկան ծախսվում է 45 000 ֆունտ ստեռլինգ, սա ավելի շատ է, քան մեկ ուսանողի տարեկան ողջ ծախսերը Իթոնի համալսարանում:
Դժվար է ասելՙ բրիտանական բանտում անցկացրած մեկ տարի՞ն է ավելի շատ մարդուն օգնում ինտեգրվելու հասարակությանըՙ որպես քաղաքացի, ով նաեւ օժանդակում է հասարակության առաջընթացին իր մասով, թե՞ Իթոնի համալսարանում սովորելու մեկ տարին: Տրամաբանությունը հուշում է, որ համալսարանում անցկացրած մեկ տարին անհամեմատ ավելի օգտակար պետք է լինի այս առումով, սակայն եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ է Լոնդոնը մեկ կալանավորին «դարձի բերելու» համար ավելի շատ գումար ծախսում, քան մեկ համալսարանավարտ եւս ունենալու նպատակով:
Հետեւաբար միջոցներն արդյունավետ տնօրինելու եւ արդյունավետ ծախսելու հարցը հրատապ է ողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանում:
Այստեղ, հիշեցնենք, իշխանական մեծամասնությունը նախատեսում է բարձրացնել նվազագույն աշխատավարձը մինչեւ 45000 դրամ: Պատասխանելով լրագրողի հարցին, թե կբավարարի՞ արդյոք իրեն մեկ ամսում 45 000 դրամը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանել է. «Այո, կբավարարի»: Չենք վիճում, գուցե պրն Հակոբյանը կարողանո՞ւմ է սեփական միջոցներն արդյունավետ տնօրինել: Բայց փաստ է, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը