Ի՞նչ են ակնկալում ՀՖՖ-ում՝ այսօր կայանալիք հանդիպումից
Հայկական Մամուլ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ այսօր, ժամը 12-ին, ՀՖՖ գրասենյակում նախատեսվում է նախադեպը չունեցող միջոցառում, այն է՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը որոշել է ազատ քննարկման ձեւաչափով հանդիպել համացանցում հայկական ֆուտբոլի եւ ազգային հավաքականի վերաբերյալ մշտապես գրառումներ կատարողֆուտբոլասերների հետ։ Թե ինչ են ակնկալում այդ հանդիպումից ՀՖՖ-ում, անձամբ ինձ անհասկանալի է, քանզի, ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանըբազմիցս է արտահայտվել նման գրառումների եւ նրանց հեղինակների վերաբերյալ։
Եվ իրոք, տարբեր սոցիալական կայքերումհաճախ են հանդիպում հայկական ֆուտբոլին, նաեւՖեդերացիայի նախագահին ուղղված անվայելուչ, երբեմն վիրավորական արտահայտություններ, բայց ինչու է ՀՖՖնախագահն իր մոտ հրավիրում նման կերպ արտահայտվողներին։ Հասկանալի է, որ այս միջոցառումը դժվար թեորեւէ գործնական արդյունք տա։ Եվ առհասարակ, ի՞նչ կարիք կաորեւէ մեկին քննարկումների հրավիրելու, եթե մեծ հաշվով մեծամասնության կարծիքը հայտնի է: Իսկ դա ընդհանրացված կարելի է այսպես ձեւակերպել. վերոհիշյալ կառույցն իր գործունեության տիրույթում ամբողջությամբ ձախողվել է։
Դրա մասին են վկայում Հայաստանի ակումբային ֆուտբոլի եւ հավաքականների վարկանիշները,ինչին, ի դեպ, ՀՖՖ աշխատակիցները կարող են ծանոթանալ ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքերում։ Այդպիսի ծայրաստիճան վատթար ցուցանիշների առկայության պայմաններում ի՞նչ իմաստ ունի ուշադրությունը սեւեռել տարբեր գրագիտության եւ բարոյականության գրառումների վրա։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 20-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը