Փող Է տալիս մեկին՝ որոշակի ծառայություններ մատուցելու, ավելի շատ մեկ ուրիշին՝ մոնիտորինգի համար
Հայկական Մամուլ
ՀՀ Առողջապահության նախարարությունը մոտ 4 միլիոն դրամ է ծախսել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ դասընթացների կազմակերպման, վարակի հարցերով համաճարակաբանական ծառայությունների և հետազոտությունների տրամադրման համար, իսկ ավելի շատ՝ 5 միլիոն, այդ միջոցառումների կատարման վերահսկման համար:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է նախարարության և մի շարք քաղաքացիների միջև կնքված պայմանագրերից: Ավելի շատ գումար վերահսկողներին է փոխանցվել, քան՝ իրազեկման և հետազոտման ծառայություն իրականացնողներին: Իսկ վերահսկողները ոչ թե ընկերություններ են, այլ՝ քաղաքացիներ: Դասընթացներ անցկացնելու համար դասընթացավարները ստացել են 342 հազարական դրամ, վերահսկողները՝ 994 հազարական դրամ:
Նախարարությունը, փաստորեն, փող Է տալիս մեկին՝ որոշակի ծառայություններ մատուցելու, ավելի շատ մեկ ուրիշին՝ մոնիտորինգի համար:
Առավել մանրամասն՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը