Տարօրինակ զուգադիպություն
Հայկական Մամուլ
Արարատի ՀՀԿ-ական մարզպետ Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) հերթական արձակուրդը տարօրինակ զուգադիպությամբ համընկել էր մարզում ֆիննախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության սկսած լայնածավալ ստուգումների հետ: Ստուգումների արդյունքները բավականին սկանդալային էին: Դեռ նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր, որ դրանց ընթացքում լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Մխչյան գյուղի սուբսիդավորված էժան դիզվառելիքի 70 հազար լիտրից 48 հազար լիտրը ստացել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայր Զոնիկ Աբրահամյանը:
ՀՀԿ-ամերձ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ֆիննախի համապատասխան տեսչությունը տնետուն ընկած փորձել է ճշտել, թե ով է իրականում դիզվառելիք ստացել: Մարզպետն էլ անորոշության այս փուլում թերևս ամենալավ լուծումն է գտել՝ առայժմ լինել արձակուրդում, մինչև իր հարցերը լուծի:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը