Երկու արծաթ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունից
Սպորտ
Հունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցաելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները: Երեկ իրենց օգտին հաղթանակներ նվաճեցին և միայն եզրափակիչում պարտվեցին Վահե Մատինյանը (50կգ) և Տիգրան Մնացականյանը(69կգ) արժանանալով արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը(42կգ), ով ցավոք բավարարվեց հինգերորդ տեղով:
Այսօր մրցագորգ կմտնեն Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ, տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարության պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում