Ծնկիս հետ կապված խնդիրն ավարտված է. Պույոլ
Սպորտ
«Բարսելոնայի» պաշտպան Կարլես Պույոլը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրպագուներին, ովքեր աջակցել են իրեն այս օրերի ընթացքում. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ֆուտբոլիստը ծնկի վիրահատության էր ենթարկվել:
«Ես արդեն տանն եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ծնկիս հետ կապված խնդիրն արդեն ավարտված է: Ես արդեն կարող եմ խաղալ այնպես, ինչպես ցանկանում եմ»,-հայտարարել է Պույոլը:
Նշենք, որ 35-ամյա ֆուտբոլիստին վերականգնման համար անհրաժեշտ կլինի 3-4 շաբաթ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում