Հայկ Գալստյանը՝ Մադրիդի «Ատլետիկոյում»
Սպորտ
«Միկայի» 15-ամյա հարձակվող Հայկ Գալստյանը մոտ 20 օրով փորձաշրջանի էր մեկնել Մադրիդի «Ատլետիկո»:
Շնորհալի պատանին իսպանական հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է մի քանի ստուգողական հանդիպումների եւ բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել՝ խփելով 10 գոլ: Օգոստոսին Հայկը կրկին կմեկնի Մադրիդ:
Հայկը մինչեւ 17 տարեկանների հավաքականի անդամ է, այս տարի ճանաչվել է մինչեւ 16 տարեկանների Հայաստանի պատանեկան առաջնության լավագույն կիսապաշտպան: Պատանի ֆուտբոլիստը բավականին արդյունավետ խաղ է ցուցադրել նաեւ Հայաստանի պատանեկան առաջնություններում: Հանդես գալով իրենից մեկ տարի ավագ տարիքային խմբում Հայկը դարձել է 22 գոլի հեղինակ: 2011 թ. պատանեկան առաջնությունում 42 գոլով դարձել էր գլխավոր ռմբարկու, իսկ դրա նախորդ տարում խփել է 61 գնդակ. տեղեկացնում է «Միկայի» պաշտոնական կաքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում