Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Կառավարությունը հերթական փորձա՞նքն է կազմակերպում

Հրապարակումներ

Կառավարությունը, դատելով Ազգային ժողովում հատուկ՝ հերթական գերարագացված ընթացակարգով օրինագծերի ընդունումից, հերթական անակնկալն է պատրաստում ՀՀ բազմաչարչար քաղաքացիների համար: Իսկ մեր կառավարության սիրած գործը,, ինչպես հայտնի է, ՀՀ բազմաչարչար քաղաքացիներին անակնկալներ մատուցելն է: Այդպես, ՀՀ բազմաչարչար քաղաքացիները 2013-ի ձմռան ցրտաշունչ մի օր արթնացան և պարզեցին, որ Կառավարությունն իրենց համար անակնկալ է պատրաստել՝ 3%-ի բարձրացված շրջանառության հարկի, արտոնագրային վճարների և համանման այլ` դարձյալ հատուկ` գերարագացված ընթացակարգով անցած արտահերթ նստաշրջանում ընդունված օրինագծերի տեսքով:

Անցած տարվա վերջին, երբ արդեն ՀՀ բազմաչարչար պատգամավորների ուղեղի գորշ և սպիտակ բջիջներն աշխատում էին լոկ Նոր տարվա բուդն առնելու կամ Ամանորը նշելու համար դուբայներ չվելու ուղղությամբ, Կառավարությունն էլի հանդես եկավ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությամբ և արձակուրդային տրամադրությամբ շնչող պատգամավորներին «թաղեց» օրինագծերի կույտի մեջ: Նախորդ կույտը ևս այս անգամվա նման ընդունվեց գերարագ տեմպերով, րոպե առաջ կույտից ազատվելու և բաղձալի ազատությունը վայելելու տենչերով: Հետո արդեն, երբ ատամնաբույժները, ռիելթորները, տաքսիստները, շրջանառության 3-տոկոսանոց թալանի վրա նստեցվածները բողոքում ու ցույցեր էին անում, պատգամավորներից շատերը շփոթված զարմանում էին, թե իրենք կարող էին կապ ունենալ նման օրինագծերի հետ:

Կառավարության նախաձեռնած հերթական՝ անպայմանորեն արձակուրդից առաջ կազմակերպվող արտահերթը սկսվեց Վերահսկիչ պալատի՝ ԱԺ նախորդ քառօրյայում ընդհատված  հաշվետվությամբ. խիստ պատեհ մի բան պահի արժեքը գիտակցող Կառավարության համար, եթե ավելի օբյեկտիվ վերլուծելու լինենք, սա արդեն ավելի քան հայտնի, տարածված և, այսպես ասած, «վառված» տեխնոլոգիա է. երբ անհրաժեշտ է ինչ-որ բաներ սղացնել կամ ինչ-որ բանից ուշադրությունը շեղել, կազմակերպվում է բոլորին գրավող, ուշադրություն կլանող թամաշա:

Վերահսկիչի թամաշան իրեն արդարացրեց ինչպես հարկն է. արտահերթի երկու օրը բաժին ընկավ օրակարգի հենց այս հատվածին, որին հաջորդեց մյուս` էլ ավելի մեծ թամաշան: Գեներալներն օրինագիծ էին հեղինակել, այն էլ` երկրապահի մասին, մի բան, որին անգամ ընդդիմադիրները ռիսկ չէին անում մի բառ ասել: Սա ևս արդարացրեց բոլոր սպասելիքները. քննարկումը գրավեց երկրորդ օրվա երկրորդ կեսը, անցավ խիստ էմոցիոնալ, ոգևորված մթնոլորտում: Հաջորդեց հաջորդ թամաշան` Ռուբեն Վարդանյանի` Դիլիջանի դպրոցին հարկային արտոնություններ տալուն վերաբերող օրինագիծը, որը շարունակվեց նաև երեկ՝ արտահերթի երրորդ օրը, որից հետո էլ սկսվեց այն, ինչ երևի թե հենց պետք էր հայրենի կառավարությանը:

Գործադիրի անդամներն արագ քայլքով մտնում էին նիստերի դահլիճ, մի երկու նախադասություն արտաբերում իրենց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, աշխատանքից ու դահլիճում տիրող տոթից խոնջացած, անգամ ճանճերին քշել ալարող պատգամավորներն ալարում էին հարց տալ, ուր մնաց թե ելույթ ունենային, օրինագիծ քրքրեին, գլուխ ջարդեին, թե որ օրինագծի մեջ ինչ կարող էր թաքնված լինել… Մի խոսքով, իրենց պահեցին այնպես, ինչպես և նախատեսվում էր, որից հետո երկու անգամ մասնակցեցին անհրաժեշտ քվեարկության: Ի դեպ, երկրորդ քվեարկությունը տևեց երևի մի քսան րոպե. այնքան, որ երևի խեղճ պատգամավորների մատիկներն էլ շարքից դուրս եկան այդքան կոճակ սեղմելուց:

Կառավարությունը պատգամավորներին էր հրամցրել քսանից ավելի օրենսդրական փոփոխություն:

Թե այս՝ հերթական անգամ, ՀՀ բազմաչարչար քաղաքացիներին ինչ անակնկալներ են սպասում, ինչերի հետ ենք բախվելու առաջիկայում, կերևա օրինագծերն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված