Չի բացառվում, որ Մխիթարյանը դառնա Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին sport-express-ին տված հարցազրույցում խոսել է Հենրիկ Մխիթարյանի «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին.
«Ես հիանալի հարաբերություններ ունեմ Մխիթարյանի հետ: Լսել եմ, որ հնարավոր է՝ Հենրիկը տեղափոխվի Անգլիա: Նրա մոտ ցանկացած եվրոպական ակումբում ամեն ինչ կստացվի: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարող է խաղալ կիսապաշտպանի, հենակետայինի կամ էլ ենթահարձակվողի դիրքում: «Շախտյորի» բախտը բերել է, որ Մխիթարյանը «Փյունիկից» տեղափոխվել է «Մետալուրգ»: «Շախտյորում» նա առաջընթաց ապրեց, դարձավ Ուկրաինայի 2012թ-ի լավագույն ֆուտբոլիստը և 2013թ-ի լավագույն ռմբարկուն: Եթե «Լիվերպուլը» ունակ է պայքարել Անգլիայի առաջնության մրցանակների համար, ապա Մխիթարյանը ուշադրության կենտրոնում կլինի։ Չեմ բացառում, որ նա կդառա Անգլիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը», -հայտարարել է Բերեզովսկին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում