Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ Խաչատրյան ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը Հրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել է Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրը Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը ԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցը ԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաները 

Վանաձորցի 5 անձից բաղկացած ընտանիքը ցանկացած պահի կարող է հայտնվել փողոցում (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստան

Վանաձորում բնակվող Բաղդասարյանների 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի հարակից դաշտում տեղակայված մի փոքրիկ վագոն-տնակում՝ տնակ, որն անգամ իրենցը չէ: Ռուզաննա Սարգսյանն արդեն 8 տարի ամուսնու՝ Արթուր Բաղդասարյանի, և 3 անչափահաս զավակների հետ բնակվում է տնակում, որն իրենց է տրվել տնակի տիրոջ անասուններին պահելու և նրանց խնամքով զբաղվելու պայմանով: Այժմ տնակի սեփականատերը վաճառել է անասուններին, հետևաբար վաճառքի դնելով նաև վագոն-տնակի տարածքը՝ հովվի անհրաժեշտություն չունենալու պատճառով: 3 փոքրիկներից 2-ը տղաներ են, օգնում են հորը հովվություն անելու
գործում։ Ամեն օր նրա հետ միասին ու նրան հավասար այս փոքրիկներն աշխատում են, որպեսզի կարողանան գոնե վառելիքի հարցով օգնել ծնողներին ու աթար, պլաստմասե տարաներ, ստվարաթղթե արկղեր ու այն ամենը, ինչից հնարավոր է վառելիք ստանալ, տուն բերել:

Ընտանիքի հայրը առողջական խնդիրների ունի: Առողջական նմանօրինակ խնդրով հանդերձ՝ նա հովվություն է անում 3 անասունի, որոնցից 2-ը տնակի սեփականատիրոջն են։ Մեկ կովին ողջ ամիս պահելու դիմաց ստանում է 3000 դրամ գումար, դրան էլ գումարած՝ 34000 դրամ ընտանեկան նպաստը:
Ընտանիքի բնակարանային պայմաններն անգամ բավարար չեն երեխաների հոգսերը հոգալու համար. տնակը չունի ջուր, գազ, կոմունալ հարմարություններ, վառելիքի խնդիրը լուծում են՝ երեխաների բերած աթարն ու հավաքված պլաստմասե շշերն ու արկղերը վառելով:

3 անչափահաս փոքրիկների համար հագուստը տալիս են հարևանները՝ իրենց երեխաների փոքրացած շորերը տրամադրելով: Բացի այդ, վագոն-տնակը հարակից տարածքով այսօր դրված է վաճառքի, և ամեն րոպե այս ընտանիքը 3 երեխաների հետ միասին կարող է հայտնվել ուղղակի փողոցում՝ մնալով առանց կացարանի ու տանիքի: Ընտանիքի փոքր տղան՝ 8-ամյա Արսենը, շատ է սիրում նկարել, երազում է նկարիչ դառնալ, սակայն չունի նկարչական պարագաներ, անգամ՝ նկարչական ալբոմ ու մատիտներ, նկարում է պատահական ստվարաթղթե արկղերի մնացորդների ու գրված թղթերի կտորների վրա: Երեխաները չունեն նաև գրենական պիտույքներ ու խաղալիքներ:

Մեծ որդին՝ 10-ամյա Արտակը, երազում է ոստիկան դառնալ, իսկ ընտանիքի ամենակրտսերը՝ 3-ամյա Անահիտը, ոչինչ չէր խոսում, միայն ուշադիր լսում էր եղբայրներին ու ժպտում՝ մանկական պարզամտությամբ: Բաղդասարյանների ընտանիքն այսօր, հիրավի, ունի բոլորիս օգնության ու աջակցության կարիքը: Փորձենք միասին ձեռք մեկնել ու օգնել այս ընտանիքին ոտքի կանգնելու և երեխաների համար քիչ թե շատ բարեկեցիկ ու ապահով ապագա ստեղծելու գործում: Առաջին խնդիրը, որի առաջ կանգնած է ընտանիքը, կացարանի անհրաժեշտությունն է, թեկուզև վարձով, միայն թե ապրելու տեղ լինի, իսկ բնակարանի վարձը Վանաձորում այնքան մատչելի է…

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

AMD 16036013869903
USD 16036013869904
EUR 16036013869905
RUR 16036013869906:

Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան

Նշված ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82
հեռախոսահամարով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Լոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում է Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում, յուղոտ ու զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում․ ԽաչատրյանՌուբիոն կարծում է, որ Վենեսուելայում 2027 թվականին ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն էՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանը 4 օրով կգործուղվի Լոնդոն Մի քանի բաժակ գարեջրից հետո դերասանը բացահայտել է՝ ով է լինելու նոր Ջեյմս ԲոնդըՀրազդանում հացկերույթը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի. մասնակիցներից մեկը մահացել էԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnհ Լոնդոնում ստորագրվել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանական համագործակցության ծրագիրըՌուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Տիգրան Աբրահամյան․ Իշխանության քարոզչությունը հիմնված է լինելու պատերազմի շանտաժի վրա«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումըԱԺ հանձնաժողովներում շարունակվում է 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը Ռուսաստանը քննարկում է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու հարցըԱՄՆ-ում քաղաքական շրջադարձը ցնցել է համաշխարհային ֆինանսական շուկաներըՔՊ–ական երեք պատգամավորներ մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային (լուսանկարներ) 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը 2027-ի պետական բյուջեով 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 60 միջոցառում․ ՊապոյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թրամփը հանդիպել է Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ և հայտարարել «մեծ համաձայնագրի» մասինՖինանսների նախարարը շարունակում է ներկայացնել գերատեսչությունների բյուջեները (տեսանյութ) Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Ամենադիտված