Նեյմարին գործն ավարտելու համար երկու վայրկյան է անհրաժեշտ. Ռոնալդո
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն գովեստի խոսքեր է ուղղել իր նախկին թիմի հասցեին՝ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության երկրոդ խաղում հաղթելու համար. տեղեկացնում է հարավամերիկյան մամուլը:
Մասնավորապես, «Արքայկան ակումբի» նախկին ֆուտբոլիստը անդրադարձել է Նեյմարին.
«Նեյմարը կարողանում է արագ ազատվել հսկողությունից և գտնել ազատ տարածքներ: Նրա գոլը շատ գեղեցիկ էր: Նույնը կարելի է ասել իր դիրքի ընտրության մասին: Նա կարողացավ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Նա հիանալի է տիրապետում գնդակին: Նեյմարին ընդհամենը երկու վայրկյան է անհրաժեշտ իր գործը անելու համար»,-նշել է Ռոնալդոն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում