The Telegraph. Իգուաինը համաձայնության է եկել «Արսենալի» հետ
Սպորտ
«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը «Արսենալի» հետ անձնական պայմանագրի վերաբերյալ համաձայնության է եկել. տեղեկացնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Իգուաինը «Արսենալում» կստանա շաբաթական 130 հազար ֆունտ: Իսկ մադրիդյան թիմը ֆուտբոլիստի համար կստանա առնվազն 22 մլն ֆունտ: Եթե այս տեղափոխությունը կայանա, ապա Իգուաինը կդառնա «զինագործների» պատմության ամենաթանկ տրանսֆերային ձեռքբերումը: Ռեկորդը դեռ պատկանում է Անդրեյ Արշավինին, ով Պետերբուրգից Լոնդոն տեղափոխվեց 15 մլն ֆունտի դիմաց:
«Ռեալի» կազմում Իգուաինը մասնակցել է 261 խաղի, հեղինակել՝ 121 գոլ, կատարել՝ 56 գոլային փոխանցում: Մադրիդցիների հետ 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի գավաթը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում