ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դամասկոսն ու Հալեպը ընդգրկել է ոչնչացման վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների շարքում
Գիտություն և Մշակույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հանձնաժողովը վերացման վտանգի տակ գտնվող օբյեկտների ցուցակում է ներառել Սիրիայի 5 բնակավայրեր և մեկ ամրոց. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Այսպես, ՅՈՒԵՆՍԿՕ-ի ցուցակում են հայտնվել Դամասկոս, Բոսրա, Հալեպ, Պալմիրա (Թադմոր) քաղաքներն ու Կրակ դո Շևալիե (Քալաթ Հոսն) ամրոցը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքով՝ երկրում նախագահ Ասադի և ապստամբների միջև շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում այս օբյեկտները լուրջ վնասվել և հայտնվել են ոչնչացման վտանգի տակ:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից: Ընդդիմության ելույթները շուտով վերածվել են Բաշար Ասադի նկատմամբ չեզոք տրամադրված բանակի և ապստամբների միջև քաղաքացիական պատերազմի: Արդեն 3-րդ տարին շարունակվող հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 90 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)