ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց ԵԽ Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահին
Արտաքին Քաղաքական
Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության գերակայություններին, մասնավորապես՝ տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցերը: Երկուստեք կարևորվեց այն հանգամանքը, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահությունների հետ սահմանել է համատեղ գերակայություններ, որոնց թվում տեղ է գտել տեղական ժողովրդավարության զարգացման հարցը:
Անդրադառնալով նախորդ օրը Երևանում կայացած ԵԽ Կոնգրեսի բյուրոյի նիստին՝ Հերվիգ Վան Շտաան շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին այն Երևանում հյուրընկալելու և լավագույնս կազմակերպելու համար: Կոնգրեսի նախագահը նաև կարևորեց նույն օրը մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային կոնֆերանսի անցկացումը՝ նշելով թեմայի կարևորությունը եվրոպական հասարակությունների համար:
Նախարարի տեղակալը և ԵԽ Կոնգրեսի նախագահը մտքեր փոխանակեցին ԵԽ անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ու տեղական մակարդակում ժողովրդավարության ամրապնդման հարցերի շուրջ։
Կոնգրեսի նախագահի խնդրանքով Նախարարի տեղակալն անդրադարձավ Հարավային Կովկասում առկա տարածաշրջանային խնդիրներին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում