Մխիթարյանի տրանսֆերի 25 տոկոսը՝ տնօրինում է Փյունիկը. Ռուբեն Հայրապետյան
Սպորտ
Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ հունիսի 20-ին հայաստանյան բլոգոլորտի և սոցցանցերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, ի թիվս մի շարք խնդիրների, անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքներին վերաբերող հարցին։
Մեկնաբանելով երեկ «Սպորտ էքսպրեսսում» եղած այն հրապարակումը, որի համաձայն՝ Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը պատկանում է «Շախտյորին», իսկ մյուս 50-ը՝ ՀՖՖ-ի նախագահին և Օլեգ Մկրտչյանին, Հայրապետյանն ասաց հետևյալը.
«Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսը տնօրինում է «Շախտյորը», 25 տոկոսը պատկանում է Դոնեցկի «Մետալուրգին», նույնքան՝ 25 տոկոս էլ՝ բաժին է հասել Երևանի «Փյունիկին», քանի որ ժամանակին Մխիթարյանը Հայաստանից հեռացել է առանց փոխհատուցման»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հավելեց նաև, որ արդեն մեկ տարի է, ինչ «Փյունիկի» նախագահն իր որդին է։
armsport.am


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան