Մեսսիի գործի դատական լսումները նշանակվել են սեպտեմբերին (տեսանյութ)
Սպորտ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և նրա հորը՝ Խորխե Մեսսիին, պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել հարկերը վճարելուց խուսափելու համար. տեղեկացնում է AS-ը:
Սրա հետ կապված դատական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ Մեսսիին և նրա հորը մեղադրում են 2006-2009թթ. 4 մլն հարկ չվճարելու մեջ:
Ավելի վաղ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հայտարարել է, որ ինքը ոչ մի օրինախատում չի արել:
Նշենք, որ հենց սեպտեմբերի 17-ին մեկնարկում են նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումները:
Նշենք նաև, որ համացանցում հայտնվել է Մեսսիի՝ հարկերը չվճարելու մասին անիմացիոն ֆիլմ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում