Բեքհեմին տեսնելու ցանկության պատճառով 7 երկրպագու է տուժել (տեսանյութ)
Սպորտ
Դևիդ Բեքհեմը չինական ֆուտբոլի դեսպանի պաշտոնում ժամանել է Շանհայ: Այս այցը և՛ Բեքհեմը, և՛ նրա երկրպագուները դեռ երկար ժամանակ կհիշեն:
Անգլիական ֆուտբոլի աստղը ժամանել է Տունցզի համալսարան, որտեղ նրան դիմավորող երկրպագուների թիվը սպասվածից ավելին է եղել: Ինչպես տեղեկացնում է Guardian–ը, Բեքհեմին տեսնելու ցանկության արդյունքում առաջացել է մասսայական խառնաշփոթ և խուճապ, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ: Տուժածների շարքում կան նաև ոստիկաններ: Սակայն, սա դեռևս վերջնական թիվը չէ: Այս ամենի արդյունքում Բեքհեմը մեկնել է՝ չկարողանալով ավարտին հասցնել նախատեսված բոլոր աշխատանքները:
Որոշ տվյալների համաձայն՝ համալսարանի մոտ «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին դիմավորել է 1000 երկրպագու:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում