Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի քաղաքացիները չեն հատել հայ-ադրբեջանական սահմանը
Հայաստան
Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Մեկնաբանելով Ադրբեջանի երկու քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանի հատման վերաբերյալ՝ «Վեստի.ազ» լրատվական կայքի տարածված տեղեկատվությունը՝ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսը նշեց, որ տեղեկատվության մեջ ներկայացած պայմաններում հայ-ադրբեջանական սահմանի անարգել անցումը բացառվում է:
Նշենք, որ այսօր՝ «Վեստի.ազ» լրատվական գործակալությունը տեղկատվություն էր տարածել այն մասին, որ Ադրբեջանի երկու քաղաքացիներ, իբր, հատել են հայ-ադրբեջանական սահմանը և այցելել «Սիսյանի շրջանի Մուրխուզ» գյուղում գտնվող ««Գիրխլար» սրբավայր»:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից