Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին 

Հայտնիների առաջին համբույրը

Հասարակություն

Պատմությանը հայտնի չէ, թե ով է ում առաջինը համբուրել, բայց մեզանից հազարամյակներ առաջ էլ մարդիկ իրար ողջունելիս կամ սերը արտահայտելիս նախընտրել են համբուրել դիմացինի աչքերը, քիթը, անգամ այն հողը, որտեղով անցել է սիրած էակը:

Հին հռոմեացիների համար համբույրը դեռ 2000 տարի առաջ էլ եղել է քնքշանքի և սիրո արտահայտություն, իսկ աֆրիկյան որոշ ցեղեր այսօր էլ հավատում են, որ համբույրի միջոցով մարդը փոխանցում է իր հոգու մի մասնիկը, ուստի շատ կարևոր է, թե ում ես համբուրում:

Չգիտեմ՝ ինչպես հնում, բայց մեր օրերում համբուրել կամ համբուրվել սիրում են բոլորը: Եվ բազմաթիվ այլ համբույրների շարքում բոլորս էլ մեր հիշողությունների «գզրոցում» գրեթե միշտ պահում ենք մեր առաջին համբույրը՝ որքան էլ այն անհեթեթ և պատահական լինի:

«Մարդկության պատմության մեջ առաջին համբույրի մասին կան բազմաթիվ կարծիքներ: Արդյոք դա Ադամի և Եվայի հայտնագործությունն է, թե առաջին անգամ պատահել է քարանձավային մարդու կյանքում՝ հայտնի չէ. բայց մեզ հայտնի առաջին համբույրներն ուղղված են եղել Աստծուն: Մի գեղեցիկ հունական առասպելի համաձայն՝ մարդն սկզբում ունեցել է երկու գլուխ՝ կնոջ և տղամարդու: Սակայն ժամանակի ընթացքում Զևսը զայրացել և բաժանել է այդ գլուխները. համբույրը երկրորդ կեսին գտնելու և ճանաչելու միակ միջոցն է համարվել»,- նշեց ազգագրագետ Ժենյա Խաչատրյանը:

Համբույրները տարբեր են, որքան մարդկային բնավորությունները, բայց ըստ վիճակագրության, գրեթե յուրաքանչյուր ոք ամենատպավորիչ համբույրների թվին է դասում իր առաջին համբույրը՝ անկախ նրանից, թե իրականում ինչ զգացողություններ է ունեցել դրանից:

«Մարդու շրթունքները մի քանի անգամ ավելի զգայուն են, քան ձեռքերը, և հատկապես առաջին համբույրի ժամանակ մեծ քանակությամբ տպավորություններ և հույզեր են փոխանցվում, եթե անգամ այդ պահին դա չենք գիտակցում: Դա այնքան ուժեղ ազդեցություն է թողնում, որ ամբողջ կյանքում մարդը երբևէ չի կարողանում մոռանալ, որքան էլ այն անհեթեթ և զարմանալի ավարտ ունենա: Հետագայում որքան էլ պնդենք, որ դա երեխայություն էր, անցած էտապ, միևնույն է, ողջ կյանքում մյուս համբույրների հետ միասին հիշում ենք հենց այդ առաջին համբույրը»,- շեշտեց հոգեբան Աննա Հակոբյանը:

Աստղերից իրենց առաջին համբույրի մասին հրաժարվեցին խոսել շատերը՝ թե´ իգական, թե´ արական սեռի ներկայացուցիչները, ինչը կին հայտնիների դեպքում անակնկալի չբերեց մեզ, իսկ ահա տղամարդկանց դեպքում անասելիորեն զարմացրեց. մեղմ ասած, մեր հայտնիները շաաաաատ ամաչկոտ են :) Իսկ թե որքանով են անկեղծ պատասխանել այն մի քանի համարձակ հայտնիները, փորձիր կռահել իրենց պատասխաններից:

Արևիկ

Արևիկ Ալավերդյանի առաջին համբույրը եղել է առաջին ընկերությունից մեկ ամսից հետո: Երգչուհին թեև խուսափեց հստակ նշել, թե որ տարիքում է դա եղել, սակայն ասաց, որ այդ օրը վառ է հիշում: «Մարտի 8-ն էր, իր բնակարանում հատուկ պատրաստություն էր տեսել. մոմերով ռոմանտիկ ընթրիք էր կազմակերպել, գեղեցիկ ծաղիկներ դրել: Մենք վաղուց չենք հանդիպում, բայց միշտ դրական եմ հիշում այդ օրը և իմ կյանքի առաջին համբույրը»,- նշեց երգչուհին:

Շպռօտ

Շպռօտը երբեք չի մոռանա իր առաջին համբույրը: «Միշտ մտածում էի՝ տեսնես ով կլինի այն մեկը, ում կսիրահարվեմ ու կվստահեմ այդ կարևոր իրադարձությունը»,- հիշում է Շպռօտը: Դա պատահեց 21 տարեկանում և երգչուհու համար շատ անսովոր իրավիճակում: Նա Բաթումում հանգստանալու ժամանակ հանդիպեց Զոռա անունով մի վրացի երիտասարդի և մեկ ամսվա ընթացքում սիրահարվեց: «Ես սիրահարվեցի նրան և վերադարձին գնացքում էլ համբուրվեցինք. այն շատ տպավորիչ էր, բայց և ամենավատը, քանի որ առաջինն էր ու վերջինը»,- պատմում երգչուհին, ով Հայաստան վերադառնալով այլևս չի հանդիպել վրացի երիտասարդին: Սկզբում նրանք շարունակել են շփվել հեռախոսով, սակայն այդ կապն էլ երկար չի տևել: Այսօր էլ երգչուհին հաճույքով է հիշում այդ օրը և խոստովանում, որ այն երբեք չի մոռանա:

Մարիաննա

Երգչուհի Մարիաննայի առաջին համբույրը եղել է մանկապարտեզային տարիքում, երբ Մարիաննան Ռուսաստանում էր: «Մենք միշտ միասին էինք խաղում, ես նրան հավանում էի, բայց չգիտեի, որ ինքն էլ՝ ինձ: Մի օր ավազով խաղում էինք, երբ հանկարծ շատ արագ մի համբույր ստացա: Շատ զարմացել և ուրախացել էի՝ անգամ դաստիարակները զարմացան ու պատմեցին մայրիկիս, որ կերել եմ այդ օրը (նկատի ունենալով իր քմահաճությունը): Հետո այդ պատմությունը տխուր ավարտ ունեցավ: Մեզ մի քանի օր անց բաժանեցին, ես ուրիշ վայր տեղափոխվեցի ու նրան էլ երբեք չհանդիպեցի»:

Զառա

«32 ատամ» ակումբի Զառան չկարողացավ հիշել իր առաջին համբույրը, որովհետև, ինչպես ինքն է ասում, մանկապարտեզում ընդհանրապես շատ էր սիրում համբուրել: «Մեզ մոտ այնքան ջերմ ու ընկերական հարաբերություններ էին, որ իրար տեսնելիս բոլորս իրար պարտադիր համբուրում էինք: Իսկ ամենաշատը ինձ մոտ տպավորվել է մեր խմբի Ռոբերտիկը, ում հետ հաճախ էի խաղում: Կարծում եմ՝ առաջինը հենց ինքն է ինձ համբուրել»,- անկեղծորեն ասաց Զառան:

Ջուս

Երգչուհի Ջուսն առաջին անգամ համբուրվել է 15 տարեկանում, և չնայած համբուրողին չի համակրել, բայց համբույրը շատ է հավանել: «Ես այդ ժամանակ սովորում էի Էստրադային- ջազային քոլեջում, ու մի տղա անընդհատ հետևիցս էր ընկնում: Ես էլ նրան տանել չէի կարողանում, որովհետև, մեր մեջ ասած, շատ ռաբիս էր: Մի օր ընկերներով պարելու էինք գնացել, ինքն էլ էր մեզ հետ: Այդ օրն առաջին անգամ շամպայն խմեցի ու, չգիտեմ, շամպայնն էր մեղավոր, թե՝ ինչ, բայց երբ հանկարծ այդ տղան մոտեցավ ու ինձ համբուրեց, պատկերացնո՞ւմ եք, ինձ դուր եկավ: Ես, իհարկե, հեռացա, բայց նրան չապտակեցի»,- նշեց երգչուհին:

Ջուսն ասաց, որ հետո հանդիպել է նրան Երևանում: «Անցյալ տարի մի ճաղատ տղամարդ մոտեցավ ինձ ու հարցրեց, թե արդյոք չե՞մ հիշում իրեն: Սկզբում չէի կարողանում հիշել, հետո ասաց, որ այն նույն տղան է, որ ինձ համբուրեց բոլորի ներկայությամբ: Եվ ես հանկարծ հասկացա՝ փաստորեն, ճիշտ եմ արել, որ իրեն չեմ սիրել այն ժամանակ»,- կեսկատակ-կեսլուրջ ասաց Ջուսը:

Եթե վերջինը կարդալով, այնուամենայնիվ փոքր-ինչ տխրեցիր այն պատճառով, որ քեզ նույնիսկ մանկապարտեզում էլ չեն համբուրել, և դեռ չես զգացել՝ ինչ է առաջին համբույրը, հոգ չէ, կարևորն այն է, որ դա լինի իսկապես սիրած անձնավորության կողմից ամենատպավորիչ և գեղեցիկ համբույրը քո կյանքում:

esyes.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)
Ամենադիտված