Աղբի հարցը լուծված է, քանի որ ուտելիք չկա
Հայկական Մամուլ
Ալավերդիում վիճակը շատ վատ է՝ պատմում է Լոռուց երեկ մայրաքաղաք եկած եւ խմբագրություն այցելած քաղաքացին: «Մի բան է լավ՝ աղբի հարցը լուծված է: Ոչ ուտելու բան կա, ոչ էլ աղբ է առաջանում»,-սեւ հումոր է անում ալավերդցին: Նա պատմում է, որ քաղաքը դատարկվում է, «Մանես-Վալեքսի» արտադրած ծուխը «քաղաքի հերն անիծել է»: Քաղցկեղն այնքան է շատացել, որ ով վատ է զգում՝ մտածում է իր վերջը եկել է: Գոնե կոմբինատում աշխատողները նորմալ աշխատավարձ չեն ստանում, որ կարգին սնվեն, բուժվեն, պատմում է մեր այցելուն եւ նկատում, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում 3-4 անգամ ալավերդցիներից շատ են ստանում:
Առավել մանրամասն` «Հրապարակ»-ի հունիսի 21-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը