Օրենքի ընդունումը մեծ ոգեւորություն է առաջացրել նախկին ազատամարտիկների շարքերում
Հայկական Մամուլ
Հունիսի 18-ին ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», Ազգային ժողովն ընդունեց 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով: Օրենքի ընդունումը մեծ ոգեւորություն է առաջացրել նախկին ազատամարտիկների շարքերում, իսկ օրինագիծը նախաձեռնողներին հերոսական կեցվածք ընդունելու առիթ տվել:
Իսկ թե այդ օրենսդրական նախաձեռնությունն ինչ լրացում է ենթադրում կատարել օրենքում, կամ արդեն երկու ամիս բողոքող ու իրենց խնդիրները բարձրաձայնող ազատամարտիկների սոցիալական վիճակն ինչպես է բարելավվելու, որեւէ պարզաբանում ու որոշակիություն չի տրվում:
Երեկ թերթի հարցին ի պատասխան, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանեցին. «Այս պահին մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու: Ավելի շատ դա բարոյական աջակցության օրենք է: Թե ինչ մեխանիզմներ են գործելու, այս պահին մենք հստակ ոչինչ չենք կարող ասել, ինչպես որոշեն՝ այնպես էլ կանենք»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը