Աշխատատեղ չկա, մանկապարտեզ չկա. երիտասարդ ընտանիքները հեռանում են գյուղից
Հայկական Մամուլ
ՀՀ Լոռու մարզի Արծնի համայնքը, որը սահմանակից է Վրաստանին, այս տարի հասցրել է երկու, ընտանիք լքել: «ժողովուրդ»-ը Արծնիի ղեկավար Խենկո Խաչանեսյանից տեղեկացել է, որ դպրոցի աշակերտներն ընդամենը 49-ն են, իսկ բնակիչները՝ 296:
Մինչդեռ տարիներ առաջ աշակերտների թիվն այդ գյուղում եղել է ավելի քան 60: «Պատ-ճառն արտագաղթն է: Անցյալ տարի մի ընտանիք լքեց, իսկ այս տարի՝ երկու, այն Էլ՝ երիտասարդ ընտանիքներ: Աշխատատեղ չկա: Նույնիսկ բյուջե չունենալու պատճառով չկարողացանք գրադարանավարին վճարել, գրադարանն Էլ փակեցինք, իսկ գույքն Էլ հանձնեցինք դպրոցին:
Մանկապարտեզ չունենք, փոքրիկներն ամբողջ օրը փոշու ու կեղտի մեջ են խաղում, խաղահրապարակ Էլ չունենք»,-ներկայացրել է Խաչանեսյանը: Նրա խոսքով՝ բնակիչների եկամտի միակ աղբյուրն անասնապահությունն Է և արտագնա աշխատանքի մեկնածների կողմից ուղարկված տրանսֆերտները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը