Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգի տակ է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգի տակ է. տեղեկացնում է Mirror-ը:
Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ կիսապաշտպանը մեկնում է Անգլիա բուժզննում անցնելու նպատակով: Սակայն ակումբների միջև բանակցությունների վրա ազդում է այն փաստը, որ ֆուտբոլիստի նկատմամբ տրանսֆերային իրավունքների միայն մի մասն է պատկանում «Շախտյորին», իսկ մնացած մասը պատկանում է բիզնես խմբերից մեկին, որի անունը չի հայտարարվում:
Արդյունքում կարող են փոխվել գործարքի ինչպես պայմանները, այնպես էլ նրա ձևակերպման ժամկետները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվեց, թե մերսիսայդցիները Մխիթարյանի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 22 մլն ֆունտ:
Ավելի վաղ «Շախտյորի» գործադիր տնօրենը՝ Սերգեյ Պալկինը հայտարարել էր, որ Հենրիկ Մխիթարյանը «Շախտյորին» կմիանա հունիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում