Դիեգո Ֆորլանը՝ Ուրուգվայի պատմության լավագույն ռմբարկու (տեսանյութ)
Սպորտ
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Ֆորլանն իր հավաքականի պատմության մեջ կրկին լավագույն ռմբարկուն է:
Կոնդֆեդերացիայի գավաթի խաղարկությունում Նիգերիայի հետ խաղում ֆուտբոլիստը հեղինակեց իր 34-րդ գոլը հավաքականում և մեկ գոլով գերազանցեց Լուիս Սուարեսին. տեղեկացնում է Marca-ն:
Նշենք, որ Սուարեսը Ֆորլանին գերազանցել էր Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության նախորդ խաղում, երբ ուրուգվայցիները իրենց ուժերը չափեցին Իսպանիայի ընտրանում հետ:
Ֆորլանն իր 34 գոլը հեղիանկել է 100 խաղում, իսկ 26-ամա Սուարեսն իր 33 գոլերը խփել է 51 խաղում: Նիգերիա-Ուրուգվայ հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով՝ հօգուտ ուրուգվայցիներին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում