Ընդունելություն` ԱԻՆ մշակույթի կենտրոնում
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարության անցյալ տարվա ձեռքբերումներից մեկը համակարգում մշակույթի կենտրոնի հիմնումն էր։ ԱԻ նախարար Ա. Երիցյանի նախաձեռնությամբ ստեղծված մշակույթի կենտրոնը կոչված է ապահովելու երեխաների գեղագիտական դաստիարակությունն ու օգտակար ժամանցը։
ՀՀ ԱԻ նախարարության համակարգում գործող նորաբաց մշակույթի կենտրոնը հայտարարում է ընդունելություն հետևյալ խմբակներում'
- ժողովրդական պարեր (հայկական և այլ ազգերի)
- ժամանակակից պարեր
- լատինաամերիկյան պարեր
- բրեյք-դանս
- հիփ-հոփ
- վոկալ
- դաշնամուր
- նկարչություն և բաթիք (նկարչություն գործվածքի վրա)
- դեկորատիվ կիրառական արվեստ, ապակու և կերամիկայի նախշանկար
- օտար լեզուներ (խոսակցական անգլերեն և ռուսերեն)
- կարատե
- թատերական խմբակ։
Վեց տարեկանից բարձր երեխաները բոլոր անհրաժեշտ պայմանները կունենան իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Կենտրոնում կգործեն նաև սիրողական խմբեր։
Մշակույթի տան բոլոր սաների համար ուսումնառության առաջին ամիսն անվճար կլինի, իսկ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների երեխաների համար կգործեն զեղչեր։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան