Եթե «Ռեալին» պահեստային է անհրաժեշտ, ես պատրաստ եմ. Թաիթիի դարպասապահը՝ Կասիլյասին
Սպորտ
Թաիթիի հավաքականի դարպասապահ Միքայել Ռոշը Իսպանիայի ընտրանուն 10:0 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է, որ տանել չի կարողանում այսքան գոլ բաց թողնելը:
«Նորմալ է, որ մենք պարտություն կրեցինք նման հաշվով: Մենք փոքր թիմ ենք, որը խաղում էր աշխարհի ուժեղագույն ակումբի հետ: Կարևորը, որ մենք փորձում էինք խաղալ և ցուցադրել մեր ֆուտբոլը: Իկերին ասացի՝ եթե «Ռեալին» պահեստային դարպասապահ է անհրաժեշտ, ես պատրաստ եմ (ծիծաղում է...): Նա ֆանտաստիկ դարպասապահ է. ցանկանում եմ Կասիլյասին լավագույնը թե՛ այս մրցաշարում, թե՛ մադրիդցիների կազմում: Տանել չեմ կարողանում այսքան գոլ բաց թողնելը, սակայն սա ֆուտբոլ է: Երբեք չեմ մոռանա «Մառականայի» մթնոլորտը: Շատ շնորհակալություն: Երբ քեզ աջակցում է 70 000 երկրպագու, անհավանական է»,- Ռոշի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում