Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը կարող է դադարեցվել զանգվածային անկարգությունների պատճառով (տեսանյութ)
Սպորտ
Բրազիլական մամուլի տեղեկությունների համաձայն` Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը կարող է դադարեցվել Բրազիլիայում տեղի ունեցող մասսայական անկարգությունների պատճառով:
Անկարգությունները շարունակվում են արդեն մի քանի օր: Ցուցարարների զայրույթի պատճառն այն մեծ գումարներն են, որոնք ներդրվում են Աշխարհի 2014-ի առաջնության և Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության համար: Անկարգությունների պատճառով արդեն կա մեկ զոհ:
ՖԻՖԱ-ն չի բացառում, որ մրցաշարը կարող է դադարեցվել՝ անվտանգություն նկատառումներից ելնելով:
Լուրեր են պտտվում, որ հավաքականներից մեկը, հնարավոր է, լքի մրցաշարը: Հավանաբար, դա Իտալիայի ընտրանին է, որը ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները քարեր են նետել ՖիՖԱ-ի անդամների ավտոբուսի վրա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում