Ավելի լավ է՝ աշխարհի չեմպիոն դառնամ, քան 5-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանանամ. Մեսսի
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե որն է իր համար ավելի կարևոր՝ անհատական հաջողությունները, թե՝ թիմային:
«Ինձ համար ավելի կարևոր է Աշխարհի 2014-ին հաղթելը, քան 5-րդ անգամ «Ոսկե գնդակը» նվաճելը: Հավաքականի հետ հաղթելը ավելի առաջնային է»,-Մեսսիի խոսքերը մեջբերում է Corriere della Sera-ն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակների» քանակով աշխարհում ռեկորդակիր է. արգենտինացին պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով այս մրցանակին է արժանացել 4 անգամ։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում