Առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Հարավային Կովկասում կայունություն հնարավոր չէ. Ռոմպեյ
Աշխարհ
Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասում կայունությունը հնարավոր չի լինի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար կարգավորման. ուրբաթ օրը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին հայտարարել է Եվրոպական խորհդրի նախագահ Հերման Վան Ռոմպեյը. մեջբերում է Trend-ը:
«Եվրամիությունը կարծում է, որ Հարավային Կովկասում կայունություն հնարավոր չի լինի հաստատել առանց Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման, ուստի մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը»,-ասել է նա:
Ռոմպեյի խոսքերով` Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հարցեր:
«Ես իմ աջակցությունն եմ հայտնում Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից G8 խմբի հանդիպման ժամանակ արված հայտարարությանը»,-ասել է Ռոմպեյը: Նա խորհուրդ է տվել խուսափել ռազմական կոնֆլիկտի հանգեցնող ցանկացած հռետորիկայից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան