Մխիթարյանի և «Լիվերպուլի» միջև բանակցությունները դադարեցված են
Սպորտ
Անգլիական «Լիվերպուլի» և Հենրիկ Մխիթարյանի միջև բանակցությունները դադարեցվել են՝ հայ ֆուտբոլիստի նկատմամբ տրանսֆերային իրավունքի պատճառով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ֆուտբոլիստի և անգլիական թիմի միջև բանակցությունները փակուղի մտան, երբ ի հայտ եկավ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի խնդիրները: Ուկրաինայի առաջնության չեմպիոններին պատկանում է միայն Մխիթարյանի տրանսֆերի 50 %-ը:
Մյուս մասը պատկանում է «Փյունիկին» և Օլեգ Մկրտչյանին:
Հիշեցնենք, որ Սերգեյ Պալկինը հայտարարեց՝ Մխիթարյանը դոնեցկյան թիմին կմիանա հունիսի 23-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում