Էրիկ Աբիդալը տեղափոխվում է «Մոնակո»
Սպորտ
33-ամյա պաշտպան Էրիկ Աբիդալը, ով «Բարսայում» կարիերան ավարտելուց հետո դարձավ ազատ ֆուտբոլիստ, «Մոնակոյի» հետ համաձայնության է եկել թիմ վերադառնալու հարցի շուրջ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալը՝ Դավիդ Վենդիտելին: Ֆուտբոլիստի ներկայացուցիչը հայտարարել է, որ Աբիդալը 2 տարվա պայմանագիր կկնքի թիմի հետ:
«Հուսով ենք, որ պաշտոնապես գործարքի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին»,-գործակալի խոսքերը մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Լիոնը» և «Մոնպելյեն»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում