Մահվան ելքով վրաերթ՝ «Արևելյան խոհանոց»-ի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, «Արևելյան խոհանոց»-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոսիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մանուկյանը աշխատում է «Էվրիդե» Փակ բաժնետիրական ընկերությունում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան