«Անժին» ցանկանում է ձեռք բերել Արաս Օզբիլիսին
Սպորտ
Մախաչկալայի «Անժիի» հերթական ձեռքբերումը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի և «Կուբանի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը:
«Անժիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը վաղուց է ցանկանում ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին և թիմում մնալու որոշում կայացնելուց հետո մարզիչը կրկին հայ ֆուտբոլիստին ցանկանում է տեսնել իր թիմի կազմում: Ներկայումս Օզբիլիսը «Կուբանի» կազմում գտնվում է Ավստրիայում, որտեղ թիմը մարզական հավաք է անցկացնում:
Օզբիլիսի գործող պայմանագիրը «Կուբանի» հետ ավարտվում է 2016-ի հունիսի 30-ին: Սակայն հնարավոր է, որ մոտակա օրերին ֆուտբոլիստը միանա Մախաչկալայի թիմի հավաքին: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Կուբան» է տեղափոխվել «Այաքսից» 2012-ին և առաջնության 22 խաղում հեղինակել է 9 գոլ և դարձել Ռուսաստանի առաջնության ավարտված մրցաշրջանի բացահայտումը. տեղեկացնում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում