Կանեմ ամեն ինչ, որ իմ թիմը միշտ հաղթանակ տանի. Արթուր Եդիգարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթի» հետ:
Հայ ֆուտբոլիստը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Շատ ուրախ եմ պայմանագիր կնքելու համար: Դեռևս ձմռանը «Կայրաթ» տեղափոխվելու մասին խոսակցություններ էին գնում: Սակայն այդ ժամանակ չստացվեց: Հիմա ես ղազախական ակումբի ֆուտբոլիստ եմ: Կանեմ ամեն ինչ, որ իմ թիմը միշտ հաղթանակ տանի: Այստեղ տեղափոխվելուս պատճառներից մեկն այն է, որ այստեղ է աշխատում այնպիսի մարզիչ, ինչպիսին է Վլադիմիր Վայսը: «Կայրաթում» ինձ շատ լավ դիմավորեցին։ Շատերի հետ արդեն ծանոթ էի: Մյուսների հետ էլ հասցրեցի ծանոթանալ: Իհարկե, հիշում եմ Ղազախստանի հետ խաղը։ Ես Հայաստանի ընտրանու կազմում էի»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում