Արաս Օզբիլիսը՝ «Կուբանի» և Հայաստանի հավաքականի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օբիլիսը միացավ Ավստրիայում հավաք անցկացնող «Կուբանի» ֆուտբոլիստներին:
Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Հանգիստս անցկացրել եմ ընտանիքիս հետ Ամստերդամում: Ինչ-որ տեղ մեկնել նույնիսկ չէի էլ նախատեսել: Նոր՝ 2013/2014 մրցաշրջանում ակնկալում եմ այն, ինչ սպասում են նաև «Կուբանի» երկրպագուները: Նոր հաղթանակներ, նոր ռեկորդներ, որոնց «Կուբանը» հասնում է մեկը մյուսի հետևից: Մալթայի հավաքականը Հայաստանի հետ խաղում գոլ խփեց և կարողացավ պաշտպանվել: Մեզ մոտ խաղը չստացվեց: Նման բան կարող է պատահել նաև ավելի հեղինակավոր թիմերի հետ: Իսկ ահա Կոպենհագենում մենք ավելի լավ խաղացինք: Դաշտի տերերը երևի իրենց հաշվին 3 միավոր գրանցել էին դեռևս խաղից առաջ: Հաճելի է, որ հաղթանակի հասանք իմ անմիջական մասնակցությամբ: Այո, մենք սխալվեցինք Մալթայի հետ խաղում, սակայն այսօր Հայաստանի հավաքականը ունակ է հաջողության հասնելու ուժեղագույն մրցակցի հետ խաղում»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում