Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Բիլայն»–ի պաշտոնյան տեղափոխվեց հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր' հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 50-ամյա Ռոբերտ Իսկանդարյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, վարելով ВАЗ-2121 մակնիշի 324 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենա, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գազատար խողովակին։
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարոդը աշխատում է Beeline ընկերության Արևմտյան ուղղության անվտանգության տեխնիկական բաժնի պետի տեղակալ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան