Ողջաբերդ գյուղում ջրատարից դուրս են բերել տղամարդու դի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղում խոշոր եղջերավոր անասունների համար ջրատարում մի տղամարդ է խեղդվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ գյուղ կմեկնեին ոստիկանության Կոտայքի բաժնի և ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի հրշեջ-փրկարարները, գյուղացիներն իրենց ուժերով ջրատարից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 45-ամյա Սուրեն Բուդաղյանի դին:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ Ս. Բուդաղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան