Ոստիկանները հայտնաբերել են աներոջ տնից սեյֆ գողացած փեսային
Արտակարգ Պատահար
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի ցուցումով այսօր՝ հունիսի 21-ին, ձերբակալվել է Արարատ քաղաքի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Մարգարյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հունիսի 19-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարություն է տվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ անհայտ անձը կամ անձինք իր տան պատուհանից ներս են մտել տուն և այնտեղից տարել երկաթյա չհրկիզվող պահարանը:
Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ սեյֆի մեջ եղել է 2 մլն դրամի ոսկյա զարդեր, 1000 ԱՄՆ դոլար և 40 հազար դրամ:
Նույն օրը Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արթուր Մարությանի կողմից հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվում է, որ գողությունը կատարել է Ռ. Մարգարյանը, ով Ա. Հովհաննիսյանի փեսան է:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան