Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը Ֆրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFP ՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկի Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն Հունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին 

«Քաղաքում» սերիալի Իռենչոն՝ նախասիրությունների և ընտանիքի մասին

Հասարակություն

Դերասանուհի Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողներին հայտնի է «Քաղաքում» սերիալում Իռենչոյի կերպարով, որը նրա առաջին սերիալային դերն է: Դիանայի հետ խոսեցինք իր կերպարի, նախասիրությունների և սերիալային ընկերների հետ հարաբերությունների մասին: Այնպես որ, առաջինը esyes.am-ում կարդա ամենը դերասանուհի Դիանա Գրիգորյանի մասին:

- Գիտեմ, որ ավարտել ես Թատերական ինստիտուտի Դրամատիկական թատրոնի ու կինոյի դերասան բաժինը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Դերասանուհի դառնալը մանկությա՞ն երազանք էր:

- Այո, պարոն Ծատուրյանը մեր կուրսը վերցրել էր դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Կարելի է ասել՝ մանկության երազանք էր: Ճիշտ է, ավելի հասուն տարիքում խուսափում էի այդ մասնագիտությունից, մտածում էի լեզվաբան դառնալու մասին, բայց դպրոցն ավարտելուց հետո ինքնաբերաբար գնացի Թատերական: Շատ հեշտ չեմ ընդունվել ու բարձր բալեր չեմ հավաքել, բայց առաջին կուրսից հետո փոխվեցի անվճար համակարգ ու գերազանցիկությամբ ավարտեցի:

- Ձեր կուրսի հայտնի դեմքերն ովքե՞ր են: Այսօր տղանե՞րն են ասպարեզում, թե՞ աղջիկները:

- Մեր կուրսից է Լիլի Միքայելյանը, ով խաղում է «Երեք կյանք» հեռուստասերիալում: Ի դեպ, «Քաղաքում» սերիալում իմ մորը՝ Մարգարիտային մարմնավորող Թամարան ևս իմ համակուրսեցին է: Մեր կուրսի աղջիկներն ավելի ակտիվ են, իսկ տղաները՝ հիմնականում բանակում են:

- Դերասանի համար որքանո՞վ ես կարևորում մասնագիտական կրթությունը և ի՞նչ է քեզ տվել Թատերականում սովորելը:

- Դերասանի համար մասնագիտական կրթությունը շատ եմ կարևորում և, եթե մի գործում ցանկանում ես պրոֆեսիոնալ մակարդակի հասնել, պետք է ստանաս համապատասխան կրթություն: Ինստիտուտն առաջին հերթին ինձ ներքին ճաշակ է տվել, ինչը շատ եմ կարևորում: Բացի դրանից, կողմնակի շատ գիտելիքներ ես ստանում, որոնք ընդլայնում են մտահորիզոնդ: Կարևոր է նաև, թե ում կուրսում ես սովորում, քանի որ եթե վարպետդ դերասանական դպրոց ունի, օգնում է: Ինքս շատ բան եմ սովորել թե´ Նիկոլայ Ծատուրյանից, թե´ Նարինե Գրիգորյանից, ով յուրաքանչյուրիս հետ անհատական է աշխատել:

- Սերիալային այս դերդ դեբյուտային է. ինչո՞վ էր պայմանավորված սերիալներում չնկարահանվելը:

- Սերիալներում չեմ նկարահանվել, որովհետև ամբողջությամբ նվիրվել էի ինստիտուտին: Առաջարկները չեմ ընդունել, քանի որ կուրսղեկս կողմ չէր ուսանելու տարիներին սերիալում նկարահանվելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ ամբողջությամբ նվիրվում ես ինստիտուտին, սովորում ես ու դրանից հետո շատ ավելի հեշտ ու համարձակ ես լինում աշխատանքում: Սերիալում նկարահանվելու համար մասնակցել եմ քասթինգի և ընտրվել եմ հենց Իռենչոյի կերպարի համար:

- Սերիալում նկարահանվելու առաջին տպավորություններդ ինչպիսի՞ն էին: Ի՞նչ դժվարություններ ստիպված եղար հաղթահարել:

- Սերիալում ամեն բան ավելի արագ է ստացվում: Եթե ներկայացումը մի քանի ամիս փորձում ես, այնուհետև հանձնում, պրեմիերա անում, ապա սերիալում ամեն ինչ արագ է լինում: Սկզբում դժվարություններ կային, որովհետև բացարձակ գաղափար չունեի, թե ինչպիսին է սերիալային աշխատանքը, սակայն ժամանակի ընթացքում վարժվեցի: Հիմնական դժվարությունը տեմպի հետ էր կապված, թեև այժմ էլ չեմ կարող ասել, որ ամեն բան հարյուր տոկոսով եմ անում, որովհետև դերասանը միշտ էլ սովորելու և հղկելու բան ունի:

- Ի՞նչ տվեց քեզ սերիալում նկարահանվելը և ինչի՞ց զրկեց:

- Չեմ կարող ասել, որ ինչ-որ բանից զրկեց: Առաջին հերթին՝ տվեց տեսախցիկի հետ աշխատելու հնարավորություն, ճանաչում և փորձ: Սերիալում նկարահանվելը ժամանակատար է, բայց չեմ կարող ասել, որ զրկեց ինձ ազատ ժամանակից:

- Ի՞նչ նախասիրություններ ունես, որոնք կբացահայտես:

- Սիրում եմ հեծանիվ քշել, գիրք կարդալ (վերջինը «Մարդը մարդկանց մեջ» գիրքն է-հեղ.), լավ երաժշտություն լսել՝ հիմնականում ռոք և ջազ: Սիրում եմ նաև լավ ֆիլմեր դիտել. շաբաթը մեկ օր մի լավ ֆիլմ պետք է նայեմ:

- Ի՞նչը կարող է նյարդայնացնել քեզ և, ըստ քեզ, ո՞րն է բնավորությանդ ամենավատ գիծը:

- Այս կյանքում ինչ-որ բաների հետ չեմ հաշտվում ու ցանկանում եմ այդ գիծը հանել իմ միջից: Օրինակ՝ երբ որևէ անարդարություն կամ կեղծ հարաբերություններ եմ տեսնում, չգիտեմ՝ ինչու նյարդայնանում եմ ու ծանր տանում: Չեմ կարող ասել՝ նյարդայնանում եմ, բայց վատ եմ զգում, երբ իմանում եմ, որ Հայաստանից մեծ թվով մարդիկ են գնում: Բնավորությանս լավ գծերից է ընկերասեր լինելը: Նաև շատ նպատակասլաց եմ. այս կյանքում ինչ ուզում եմ, հասնում եմ դրան: Երազանքներս նպատակների են վերածվում, շատ եմ ուզում մասնագիտական գործում առաջ գնալ ու բարձր տեղեր գրավել:

- Ոմանք քեզ նմանեցնում են դերասանուհի Անի Երանյանին: Հետաքրքիր է, ինքդ նման խոսակցություններ լսե՞լ ես ու քեզ նմանեցնո՞ւմ ես նրան:

- Մինչև սերիալում նկարահանվելը փողոցում շատ-շատ եմ լսել նման կարծիքներ, որովհետև շփոթում էին, ասում՝ «Վայ, Անի Երանյանը»: Նույնիսկ հարցրել են՝ արդյոք բարեկամական կապ ունե՞նք: Ինքս որևէ նմանություն չեմ տեսնում իմ և Անիի միջև:

- Փողոցում քեզ ճանաչող մարդիկ հիմնականում ի՞նչ են ասում:

- Ժպտացող դեմքերից եմ շատ ուրախանում: Հաճախ ասում են՝ «Շնորհակալություն, շատ բարի կերպար ունես»: Բոլորն էլ դրական խոսքեր են ասում:

- Սերիալային գործընկերներիդ հետ ի՞նչ հարաբերություններ ունես և հիմնականում ո՞ւմ հետ ես մտերիմ:

- Բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց Մարգարիտայի դերակատարին մոտ չորս տարի է՝ ճանաչում եմ, ու շատ մտերիմ ենք: Թեև նա տարիքով ինձանից մեծ է, բայց ընկերուհիներ ենք:

- Սերիալային ընտանիքդ ծանոթ է հեռուստադիտողներին: Կպատմե՞ս իրական ընտանիքիդ, ծնողներիդ մասին:

- Նախ՝ պետք է ասեմ, որ թեև ընտանիքումս դերասաններ չեն եղել, բայց ծնողներս երբեք չեն խոչընդոտել իմ ընտրությանը: Մեծացել եմ մեծ ընտանիքում. ունեմ երկու մեծ քույր, որոնք ամուսնացած են, ինձանից փոքր եղբայր էլ ունեմ: Ցավոք, այս տարեսկզբին հայրս հեռացավ կյանքից, իսկ մայրս տնային տնտեսուհի է:

- Սերիալում դու և Մխոն պարբերաբար գժտվում եք: Հետաքրքիր է, եղբորդ հետ է՞լ նման հարաբերություններ ունես:

- Փոքր տարիքում իմ և եղբորս միջև գրեթե նույն հարաբերություններն են եղել, ինչ այժմ սերիալում իմ և Մխոյի միջև է: Այն իրավիճակները, որոնք կան սերիալում, մեր տանը եղել են, իսկ այժմ եղբորս հետ շատ ընկերական ենք:

- Սերիալում կարծես գտել ես սիրելիիդ, իսկ իրական կյանքո՞ւմ:

- Իրականում դեռ ընտրյալ չունեմ: Սիրտս ազատ է, որովհետև գրավելը մի քիչ դժվար է (ծիծաղում է-հեղ.): Ինձ համար շատ կարևոր է, որ տղան ինտելեկտուալ առումով զարգացած լինի, բնավորության որոշ գծեր ունենա. դեռ այդպիսի մեկին չեմ հանդիպել:

- Ամառ է: Ինչպիսի՞ հանգստի կողմնակից ես և որտե՞ղ ես այս տարի պատրաստվում անցկացնել արձակուրդդ:

- Նախընտրում եմ ակտիվ հանգիստ՝ ընկերական միջավայրում: Եթե արձակուրդ ունենամ, ինչ-որ ձևով կկազմակերպեմ: Կարևոր չէ թե ուր կգնամ, կարևորն այն է, թե ում հետ կլինեմ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ ՔՊ-ականների հրահրած միջադեպի նպատակն է` ձեր ուշադրությունից շեղել Շաքիի միջադեպը. Ղահրամանյան Գիտե՞ք՝ ինչու է նախագահ Քոչարյանը 4-րդ անգամ կալանավորված, քանի որ գործարքի չի գնացել ՔՊ-ի հետ Բոլոր նրանք ովքեր ապատեղեկատվություն տարածեն ՀՀ-ի դեմ պատաախանը լինելու է կոպիտ. Գրիգորյան Հանրային ծառայողները հայտնել են, որ ստիպողաբար գնացել են իշխանության կազմակերպած հանրահավաքին Փաշինյանը ադրբեջանական դրոշներով է ապահովում Սյունիքի անվտանգությունը. պատգամավոր Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)
Ամենադիտված