Փշատավանում կողպված դռներն են ավելացել (տեսանյութ)
Հայաստան
Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ Սամվել Հակոբյանը մտահոգված է, գյուղից արտագաղթողների թիվն աճել է, երիտասարդները գյուղից հեռանում են, ոմանք մայրաքաղաքում, ոմանք էլ արտերկրում աշխատանք փնտրելու են գնում: Այս մասին գրել է «Ա1+»–ը։
Վերջին շրջանում Փշատավանում կողպված դռներն են ավելացել, շատ ընտանքիներ են արտասահման մեկնել: Հակոբյանն անհանգստացած է, այս տեմպերով որ շարունակվի, Փշատավանում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա: Ըստ Հակոբյանի, նրանք, ովքեր չեն մեկնում, կամ ֆինանսական միջոցներն են բացակայում, կամ էլ արտերկրում ծանոթ բարեկամ չեն գտնում, որպեսզի աշխատանք գտնելու հարցում օգնություն խնդրեն:
Եվս մեկ կարևոր խնդիր կա գյուղում. երիտասարդներից շատերն ամուսնանալու հնարավորություն չունեն, ոչ տուն, ոչ էլ գումար ունեն: Ըստ Հակոբյանի, շատ տղաներ են տարիք առել ու դեռ ընտանիք չեն կազմել: Սահմանամերձ Փշատավան գյուղի մասին այս և այլ խնդիրների մասին՝ «ԱԼՏ» հ/ը տեսանյութում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից