ԵՊՀ ուսանողները կանխել են 78-ամյա ծերունու ինքնասպանությունը
Արտակարգ Պատահար
Հունիսի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, երկու երիտասարդ տղաներ կանխել են մի քաղաքացու ինքնասպանությունը, ով փորձում էր Կիևյան կամրջից իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, նշված երիտասարդները Երևան քաղաքի բնակիչներ 19-ամյա Կարեն Մխիթարյանն ու 21-ամյա Գրիգոր Դովլաթյանն են եղել: Կ. Մխիթարյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, իսկ Գ. Դովլաթյանը՝ Արևելագիտության ֆակուլտետում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուսանողները կամրջի վրա նկատել են քաղաքացուն, ով հուզված և ընկճված է եղել, և այդ պահին այդտեղ են ժամանել նաև ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները և ուսանող երիտասարդների հետ կարողացել են կանխել ինքնասպանությունը, ինչից հետո այդ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ նա Կոմիտասի պողոտայի բնակիչ 78-ամյա Ֆ. Դանիելյանն է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արթուր Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան