ՀՖՖ նախագահին հանրային դեմք սարքելու նոր ձև
Հայկական Մամուլ
Երեկ հնարամիտ իմիջմեյքեր Արա Մանուկյանը ՀՖՖ նախագահին հանրային դեմք սարքելու նոր ձեւ կիրառեց՝ հանդիպում կազմակերպեց ՖԲ օգտատերերի հետ: Հանդիպման ժամանակ, ինչպես եւ պետք էր շեֆին, միայն ֆուտբոլային հարցեր են հնչել: ՀՖՖ նախագահն ասել է, թե հավաքականի որ ֆուտբոլիստից կամ մարզիչից է ինքը գոհ, ումից՝ դժգոհ ու թե ոնց է պատժելու, ով աստղային հիվանդություն ունի եւ, հետեւապես, պետք է պատժվի: Մի խոսքով, պահել է իրեն իբրեւ իշխանիկ սեփական կալվածքում, օտար աչքից հեռու:
Նեմեցի քարտուղարուհիներն ու կոֆե սարքողներն էլ ուշադիր հսկել են դուռը, որ «վիրտուալշչիկների» եւ շեֆի հանդիպմանը ոչ մի սեւ կատու հանկարծ ներս չսողոսկի: Տեսնելով «Հրապարակի» լրագրողիս, որ գալիս է խռովելու օլիգարխի մերձեցումը ֆուտբոլասերների հետ, Արայիկ Մանուկյանը դոշով փակեց դուռը: Ասացինք, որ մենք էլ կանք ՖԲ-ում, բայց նա պատասխանեց, որ հանդիպումը, ավաղ, կազմակերպված է միայն սպորտային բլոգերների համար, եւ զրույցը բացառապես մասնագիտական է լինելու: Փաստորեն, Հայաստանում սպորտային բլոգերներ էլ կան:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հունիսի 22-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը