Արդեն արտահանվել է 4500 տոննա ծիրան
Հայկական Մամուլ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելեց Հայաստանի ամենախոշոր մթերող ընկերությանՙ «Սպայկայի» նոր արտադրամաս: Ընկերությունում հավաստիացրին, որ 1000 տոննա տարողությամբ նոր սառնարանային տնտեսության հզորությունը կեռապատկվի:
«Սպայկայի» տնօրենությունը Սերգո Կարապետյանին ներկայացրեց նոր մասնաշենքի հնարավորությունները, ցուցադրեց մթերված ծիրանի վերջին խմբաքանակը: Տեղեկացվեց, որ ծիրանի մթերման գինը 400-500 դրամ է, իսկ վճարումը կատարվում է տեղում' կանխիկ:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սերգո Կարապետյանը հայտնեց, որ Հայաստանից արդեն արտահանվել է շուրջ 6700 տոննա կարտոֆիլ, որից 3750 տոննան իրացրել է «Սպայկան», ինչպես նաեւ շուրջ 4500 տոննա ծիրան, որից ավելի քան 850 տոննան' «Սպայկայի» կողմից:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը