Յուրա Մովսիսյանը՝ իր նոր թիմակցի մասին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ Դենիս Գլուշակովի տեղափոխությունն իր համար զարմանալի չէր, և անդրադարձել է նաև Դենիսովի տեղափոխությանը «Անժի»:
«Գլուշակովի տեղափոխությունն ինձ համար անակնկալ չէր, քանի որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ «Սպարտակում»: Դենիսը ֆանտաստիկ կիսապաշտպան է և կարող է մեզ օգնել առաջնությունում հաջողության հասնելու համար: Դենիսովը «Անժիո՞ւմ»: Դա հետաքրքիր տրանսֆեր է: Իգորը հիանալի ֆուտբոլիստ է, և դա մեծ կորուստ է «Զենիթի»համար»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Газета.Ru-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում