Ինչպես կարող էր Մոուրինյուն Կասիլյասի վերաբերյալ նման բան ասել. Չավի
Սպորտ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին քննադատել է «Արքայական ակումբի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին՝ անդրադառնալով վերջինիս հարաբերություններին Կասիլյասի հետ. տեղեկացնում է իսպանակաան մամուլը:
«Ես շատ էի անհանգստանում Կասիլյասի համար, նա նման վերաբերմունքի արժանի չէր: Այս տարի մենք շատ ենք զրուցել: Խնդիրը նրանում չէ, որ Իկերը չէր խաղում, խոսքը Մոուրինյուի արտահայտությունների մասին է: Ինչպես կարող էր Մոուրինյուն ասել՝ ցավում եմ, որ Դիեգո Լոպեսին ավելի վաղ թիմ չի բերել: Հավանաբար, մոռացել է, որ Իսպանիայի գավաթը և «Բարսելոնայի» հետ խաղը նրանց համար հաղթեց Կասիլյասը իր ցուցադրած խաղով: Իկերը արժանի է հարգանքի, որը չի ստացել «Ռեալում»,-հայտարարել է Չավի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում