Օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ Երևանում
Սպորտ
Այսօր Երևանում, ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվեն միջազգային օլիմպիական օրվան նվիրված մարզական միջոցառումներ:
Օլիմպիական օրը կսկսվի ավանդական վազքարշավով: Կմասնակցեն 13-ից բարձր տարիքի վազքասերները: Երթուղին` Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - «Հաղթանակի»-ի կամուրջ - «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ:
Մասնակիցների հավաքը` Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ` հունիսի 22–ին, ժամը` 9–ին:
Մեկնարկը կտրվի ժամը 10-ին:
Ժամը 18-ին Երևանի Հյուսիսային պողոտայում միաժամանակ կներկայացվեն մի ամբողջ խումբ մարզաձևերից ցուցադրական մրցումներ: Ավելի ուշ, ժամը 20.30–ին Ազատության հրապարակում օլիմպիական օրվա ծրագրով իրենց ելույթները կսկսեն մշակույթի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում